886 դիտում
23:18 27-06-2020
ԱԱՏՄ-ը ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Գյումրիում
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Գյումրիում։ ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի 4 աշխատանքային խմբերը ոստիկանության ուղեկցությամբ միաժամանակ անակնկալ դիտարկումներ են անցկացրել շուրջ 7 տասնյակ տնտեսավարող սուբյեկտի մոտ՝ դիտարկելով՝ որքանով են պահպանվում ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը։ Այս մասին տեղեկացնում է Կառավարությունը։
ԱԱՏՄ մասնագետներն արձանագրել են զգալի դրական փոփոխություն այս առումով։ Եթե շուրջ 20 օր առաջ լայնածավալ ստուգայցի արդյունքում պարետին էր ուղարկվել կասեցման արձանագրություն դիտարկված տնտեսավարողների շուրջ 45-50 տոկոսի մասով, ապա այսօր 70-ից ընդամենը 5 տնտեսավարողի (մոտ 7 տոկոս) խախտումները կասեցման հիմք կդառնան։
Անակնկալ այցերի դիտակետում են եղել ատամնաբուժարաններ, առևտրի մանր ու խոշոր օբյեկտներ, դեղատներ, գեղեցկության սրահներ։ Դիտարկվել է նաև կարի խոշոր արտադրություն՝ «Սաստեքսը»։ Ավելի վաղ խախտումների պատճառով կասեցման ենթարկված տեքստիլ այս արտադրությունում այսօր թերություններ չեն արձանագրվել։
Այսօրվա աշխատանքներին նախորդել էին ստուգայցեր և շուրջ 200 կասեցումներ Գյումրիում։
ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը ողջ երկրում։ Արձանագրվող խախտումներին հետևում է գործունեության ժամանակավոր արգելքը։ Այսօր կասեցված տնտեսավարողների թվում է նաև Երևանի Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի Փակ շուկայի մասնաճյուղը, նաև՝ տասնյակ տնտեսավարողներ Երևանում ու մարզերում։ Շուրջ 2 տասնյակ կասեցում իրականացվել է միայն Իջևանում։
Նմանատիպ նյութեր
2795 դիտում
19:12 28-01-2022
ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել հյուրանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողների մոտ
1108 դիտում
16:46 09-06-2020
Կրթության տեսչական մարմինը ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում
1039 դիտում
16:01 07-11-2020
ԱԱՏՄ-ն երեկոյան ստուգայցեր է կատարում մայրաքաղաքը սպասարկող ուղեւորափոխադրող կազմակերպություններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
448 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
634 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1354 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն