2195 դիտում
23:04 29-06-2020
Վանաձորում տեղադրված արցախյան հերոսամարտի մասնակիցներին նվիրված խաչքար-կոթողի մոտ ծաղիկներ են խոնարհվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 29-ը մեր հանրապետությունում նշվում է որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր: Այդ առիթով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանը, այլ պաշտոնյաներ հարգանքի տուրք մատուցեցին Վանաձորում տեղադրված արցախյան հերոսամարտի մասնակիցներին նվիրված խաչքար-կոթողի մոտ: Նրանք նաև ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին:
Արցախյան հակամարտության հրադադարից 26 տարի անց անհայտ կորածների հազարավոր ընտանիքներ շարունակում են սպասել իրենց հարազատներին։
Արցախյան պատերազմի հետևանքով 950 մարդ անհայտ կորած է համարվում. մոտ 400-ն ազատամարտիկներ և զինծառայողներ են, իսկ 550-ը` Մարտակերտի շրջանի խաղաղ բնակիչներ: Լոռու մարզում, ցավոք, նույնպես ունենք, այդ սարսափելի վիշտը յուրաքանչյուր տարի վերապրող 16 ընտանքիներ:
Անդրեյ Ղուկասյանի կողմից Լոռու մարզի անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին նաև դրամական աջակցություն է ցուցաբերվել:
Այսօր մարզի ղեկավարը իր խոսքն է հղել անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին՝ կոչ անելով առանց հուսահատվելու սպասել նրանց վերադարձին.
-Քանի դեռ մեզանում չի մահացել նրանց կենդանության մասին հույսն ու սպասումն, ուրեմն նրանց հարազատների պես մենք ևս պարտավոր ենք հավատալ, որ մի օր հերթով վերադառնալու են՝ շարունակելով մեզ հետ սպասել մյուսների վերադարձին,-նշել է նա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
715 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
736 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»