211652_close_icon
views-count3430 դիտում article-date 18:18 29-06-2020

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել. հանձնարարվել է խստագույնս պահպանել պարետատան ցուցումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 29-ին, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեռավար խորհրդակցություն անցկացրեց փրկարար ծառայության ղեկավար կազմի, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: Կարևորելով կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումները՝ նախարարը հանձնարարեց խստագույնս պահպանել պարետատան ցուցումները: Բժշկական ապահովման վարչության պետ Կարեն Աթոյանի զեկույցի համաձայն՝ համավարակի առաջին իսկ օրվանից կանխարգելիչ աշխատանքների և կանոնների պահպանման արդյունքում համակարգում հիվանդների թիվը հնարավորինս պահպանվել է ցածր մակարդակում՝ ունենք 8 հիվանդ: Համավարակի ընթացքում ունեցել ենք 54 հիվանդ, 51 մեկուսացված և 292 ինքնամեկուսացված: Նախարարի դիտարկմամբ՝ նկատելի են հրդեհավտանգ իրավիճակի առաջացող միտումներ: Անդառնալի հետևանքներից խուսափելու համար նախարարը հանձնարարեց ցուցաբերել կշռադատված մոտեցում, չընկնել ցայտնոտի մեջ, գրագետ ինքնատիրապետումով վարել հրդեհաշիջման աշխատանքը: Այս առումով չափազանց կարևոր է համագործակցությունն օժանդակող այլ պատկան մարմինների հետ: Հաշվի առնելով մեր քաղաքացիների պատրաստակամությունը՝ Ֆելիքս Ցոլակյանը հրահանգեց ստեղծել կամավորականների խմբեր և կառավարությանն առաջարկ ներկայացնել նրանց սոցիալական երաշխիքներ տրամադրելու համար: Նախարար Ցոլակյանի բնորոշմամբ՝ մենք սխալվելու իրավունք չունենք, որովհետև դա կարող է կյանքեր արժենալ: Հանձնարարվեց լինել զգոն, զգույշ, ամենօրյա ռեժիմով ինքնակրթվել, գործն անել նվիրումով և ամենակարևորը՝ չհիվանդանալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր