211652_close_icon
views-count313405 դիտում article-date 16:52 30-06-2020

Վաղը Երևանում պայթեցման եղանակով հողին են հավասարեցնելու ժողովրդին հայտնի «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ մաքսային պահեստը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վաղը՝ հուլիսի 1-ին, մասնագիտական հատուկ խումբը, որն ունի հարուստ փորձ, պայթեցման միջոցով հողին է հավասարեցնելու Երևան քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ մաքսային պահեստի շենքը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթեցումը տեղի է ունենալու ժամը 17։00-ի սահմաններում, և տեղում Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի կարգադրությամբ հերթապահություն են իրականացնելու ԱԻն ՓԾ հրշեջ-փրկարարական հատուկ ջոկատը։ Տեղում են լինելու նաև Երևանի ճանապարհային ոստիկանության և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր