211652_close_icon
views-count2484 դիտում article-date 12:04 01-07-2020

Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել, այդ թվում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 30-ին մի շարք օրենքներ է ստորագրել: Մասնավորապես ստորագրվել են հետեւյալ օրենքները. - «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, - «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին, - «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին եւ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, - Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, - «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը:

Նմանատիպ նյութեր