Այսօր Արցախի հերոս Սեյրան Օհանյանի ծննդյան տարեդարձն է
Այսօր Արցախի հերոս, ԱՀ և ՀՀ նախկին պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի ծննդյան տարեդարձն է:
Բարի տարեդարձ, պարոն գեներալ-գնդապետ…
Սեյրան Օհանյանը ծնվել է 1962 թվականի հուլիսի 1-ին Շուշի քաղաքում։
1979 թվականին ավարտել է ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Մրգաշեն գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոցը։ Այնուհետև սովորել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը։
[b]Ընտանիք
[/b]
Սեյրան Օհանյանը ամուսնացած է, ունի երեք որդի և մեկ դուստր։
[b]ԽՍՀՄ զինված ուժեր
[/b]
Ավարտել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը։
1983 թվականին ծառայության է մեկնել Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքերի զորախումբ։
1988 թվականի հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգ և նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին։
1989 թվականի օգոստոսին նշանակվել է նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի,
1990 թվականի սեպտեմբերին՝ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնին։
[b]Արցախյան պատերազմ
[/b]
1992 թվականի ապրիլին՝ մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը շարունակել է ԼՂՀ պաշտպանության բանակում։ Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին։
1992 թվականի դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնին։
1994 թվականի սեպտեմբերից մինչև 1998 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը։
[b]ԼՂՀ ՊԲ-ում ծառայությունը
[/b]
1998 թվականի հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։
1999 թվականի օգոստոսին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար։
2000 թվականի հունվարին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար։
[b]ՀՀ ՊՆ-ում ծառայությունը
[/b]
ՀՀ նախագահի 2007 թվականին մայիսի 11-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
2008 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և արձակել զինվորական ծառայությունից՝ իր զեկուցագրի համաձայն։
2008 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։
2012 թվականի հունիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։
2013 թվականի ապրիլի 9-ից 20-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար։
2013 թվականի ապրիլի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար[6]։
2014 թվականի ապրիլի 3-ից 15-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար։
2014 թվականի ապրիլի 15-ին վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։
[b]Առնչությունը ներքաղաքական գործընթացներին
[/b]
2008 թվականին-ի մարտի 1
Հիմնական հոդված՝ 2008 թվականին-ի մարտի 1-ի դեպքեր
[b]Պարգևներ
[/b]
Սեյրան Օհանյանն արժանացել է ԽՍՀՄ, Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այլ երկրների պարգևների։
[b]Հայաստան
[/b]
Հայաստան 1995 թվականին շնորհվել է գեներալ-մայորի,
Հայաստան 2000 թվականին` գեներալ-լեյտենանտի,
Հայաստան 2007 թվականին մայիսին` գեներալ-գնդապետի զինվորական կոչում։
ՀայաստանՄարտական խաչ, 1-ին աստիճան
ՀայաստանՏիգրան Մեծի շքանշան
ՀայաստանԴրաստամատ Կանայան մեդալ
ՀայաստանՄարշալ Բաղրամյանի մեդալ
Հայաստան«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2013)[10]
[b]Արցախ[/b]
ԱրցախԱրցախի հերոս (Սեպտեմբեր 1999)
ԱրցախՄարտական խաչ, 1-ին աստիճան
Արցախ«Հանուն Շուշիի ազատագրման» մեդալ