2201 դիտում
21:57 01-07-2020
Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը. այն վարել է Սերժ Սարգսյանը. քննարկվել է խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նիստին քննարկվել են Հայաստանում ստեղծված համաճարակաբանական իրավիճակը, խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ներքաղաքական մի շարք զարգացումներ։
Վերհանվել են վերջին սահմանադրական փոփոխությունների եւ իշխանության բռնատիրման նոր փուլի արդյունքում երկրի ներքին եւ արտաքին սպառնալիքները։
Գործադիր մարմինն անդրադարձել է կուսակցության գալիք ծրագրերին, ներառյալ միջազգային համագործակցության ասպարեզում։
Նախանշվել են արտակարգ դրության ռեժիմի վերացման դեպքում Հանրապետականի գործունեության հիմնական ուղղությունները եւ գերակայությունները, շոշափվել է այլ հասարակական եւ քաղաքական ուժերի հետ ընդհանրական քաղաքական օրակարգի դեպքում հնարավոր փոխգործակցության հարցը։
[b]ՀՀԿ Գործադիր մարմին[/b]
Նմանատիպ նյութեր
2913 դիտում
21:37 22-03-2021
Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը. այն վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը
19231 դիտում
21:57 05-10-2018
Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը
Այս բաժնից
541 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
625 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք