2644 դիտում
18:28 02-07-2020
«Բարսելոնան» մտադիր չէ Գրիզմանին բաց թողնել
«Բարսելոնան» մտադիր չէ այս ամռանը վաճառել հարձակվող Անտուան Գրիզմանին:
«Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» Գրիզմանի հարցով դիմել են կատալոնացիներին, սակայն վերջիններս հայտնել են, որ մտադիր չեն վաճառել ֆրանսիացուն, քանի որ նրան ակումբում կարևոր խաղացող են համարում:
Բացի այդ, Գրիզմանն ինքը չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»: Ակումբը ցանկանում է նրան պաշտպանել այս իրավիճակում և հույս ունի, որ Գրիզմանը կհաղթահարի դժվարությունները:
Վերջին անգամ Գրիզմանը «Բարսելոնայի» կազմում լիարժեք հանդիպում է անցկացրել հունիսի 16-ին՝ «Լեգանեսի» հետ (2:0): «Ատլետիկոյի» հետ վերջին խաղում (2:2) նա խաղադաշտ մտավ միայն 90-րդ րոպեին:
Այս մրցաշրջանում Գրիզմանը Լա Լիգայում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 32 խաղի, դարձել 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Նմանատիպ նյութեր
7311 դիտում
21:57 12-11-2017
«Բարսելոնան» պատրաստվում է հունվարին գնել Կոուտինյոյին, իսկ ամռանը՝ Գրիզմանին
1862 դիտում
14:14 16-05-2019
«Բարսելոնան» Գրիզմանին տարեկան 17 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել
5420 դիտում
20:03 28-04-2017
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել Մորատային և Գրիզմանին
Այս բաժնից
1855 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1750 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1435 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը