37650 դիտում
23:59 03-07-2020
Ավտովթար Երևանում. 29–ամյա վարորդը BMW-ով ԱՄՆ դեսպանատան դիմաց բախվել է Opel-ին, այնուհետև KIA-ին. Opel-ն էլ բախվել է ծառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Վարդան Ջանոյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել է կայանված Opel մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել KIA մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Opel-ը առաջ է ընթացել և բախվել ծառին:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակ, որտեղից ժամանել են ՃՈ տեսուչները, ովքեր պարզում են Opel-ի և KIA-ի վարորդի ինքնությունը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+