28978 դիտում
15:21 04-07-2020
Ավտովթար Տավուշի մարզում. 25-ամյա վարորդը Opel-ով Գոշավանք գյուղի վարչական տարածքում գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Դիլիջան-Ճամբարակ ավտոճանապարհի՝ Գոշավանք գյուղի վարչական տարածքում 25-ամյա Միշա Բաբինյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 1 հոգի թեթև մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Կարեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+