Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. BMW-ն Բյուրականի ոլորաններում կողաշրջված վիճակում հայտնվել է անտառում. պատճառը վթարային իրավիճակն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 17:00-ի սահմաններում, BMW մակնիշի 20 NM 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհի՝ Բյուրականի ոլորաններում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բետոննե արգելապատնեշին, այնուհետև առաջ ընթանալով, բախվել ծառերին, և կողաշրջված վիճակում հայտնվել անտառում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մինչ դեպքի վայրում Վ. Էլոյանը տեղազննություն էր կատարում, Ճանապարհային ոստիկաններին է մոտեցել Mitcubishi մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով ըստ տեղեկութունների, վթարային իրավիճակ է ստեղծել BMW-ի վարորդի համար, այնուհետև բախվել է Opel մակնիշի ավտոմեքենային, BMW-ի վարորդն էլ չկարողանալով կառավարել ավտոմեքենան, վթարի է ենթարկվել;
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերաբարձ կռունկով դուրս բերվեց անտառից և տեղափոխվեց անվտանգ վայր:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: