Կառուցենք Հայաստանը նորովի. Նիկոլ Փաշինյանի նոր տեսանյութը` Սյունիքում ընթացող շինարարության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել «#ԿառուցենքՀայաստանըՆորովի» հեշթեգով:
Տեսանյութում նշվում է, որ Մեղրի քաղաքը կունենա նոր զբոսայգի՝ 4178 քմ տարածքով: Ծրագրի արժեքը 39,9 մլն դրամ է, որից պետության ֆինանսավորումը՝ 17,9 մլն դրամ:
Հիմնանորոգվում է Մեղրիի ամենաշատ սան ունեցող մանկապարտեզը: Ծրագրի արժեքը 336,8 մլն դրամ է, որից «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորումը 117,9 մլն դրամ է, իսկ պետությանը՝ 218,9 մլն դրամ:
Մանրամասները` տեսանյութում