«Դեմոկրատ» Նիկոլին արդեն բացեիբաց խայտառակ են անում նաև արևմտյան միջազգային լրատվականները
Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
««Դեմոկրատ» Նիկոլին արդեն բացեիբաց խայտառակ են անում նաև արևմտյան միջազգային լրատվականները:
Դեռ անցյալ տարի շատ ու շատ մարդիկ կանխագուշակեցին, որ հենց Նիկոլը վերջացնի դատական իշխանության դեմ արշավը, նա միանգամից հարձակվելու է 4-րդ իշխանության ու անկախ ԶԼՄ-ների վրա:
Իրականում դեռ ՍԴ-ի հարցը չլուծած, Նիկոլն ու իր կամակատար տղաներն ու աղջիկները հարձակվում են արդեն ազատ լրատվականների վրա, դրա վառ օրինակն է «Արմնյուզ և 5րդ ալիք» հեռուսատընկերություններ ոստիկաններ ուղարկելը, պատճառն էլ շատ պրիմիտիվ`դիմակ չկրելն էր, բայց դե մենք հո հասկանում ենք, որ այցի բուն պատճառը լրիվ այլ էր:
Այս քայլերով Նիկոլը ապացուցում է, որ նրան դուր չի գալիս,երբ այս ալիքներով խոսում են և դուրս հանում ճշմարտությունը իր և իր խայտառակ թիմակիցների մասին, դրա համար էլ նրանք այս տարբերակով փորձում են ճնշել լրատվականներին:
Ու այս ամենը այնքան անհեթեթություն է, որ թեմային անրադառնում են նաև արևմտյան լրատվականներն`The Washington post,The New York Times,և ABC հեռուստաալիքները: Փաստացի «դեմոկրատ»Նիկոլի դեմքը շուտ Полит եղավ և արդեն պարզ է, որ նա ձգտում է դառնալ բռնապետ որպեսզի իր քմահաճույքները կատարեն բոլորը:
Բայց ցավալին այն է,որ Նիկոլի ինքնահաճության պատճառով տուժում է մեր երկիրն ու ժողովուրդը»: