7366 դիտում
12:04 05-07-2020
Հայաստանին պետք է պաշտպանված սահմանադրություն, և մենք այն ունենալու ենք. Արթուր Վանեցյան
Սահմանադրության օրվա կապակցությամբ «Հայրենիք» կուսակցությունը տարածել է կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի՝ «Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել» խորագրով դիտարկումը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Քառորդ դար առաջ հանրաքվեով ընդունված, հետագայում երկու անգամ փոփոխությունների ենթարկված մայր օրենքը բազմաթիվ անգամ ցույց է տվել իր կենսունակությունը, օգնել՝ հաղթահարելու ներպետական ճգնաժամերը։
Սահմանադրության շնորհիվ անկախ Հայաստանի պատմության դժվար շրջափուլերում մեզ հաջողվել է խուսափել քաոսից, անկառավարելիությունից և պետականությունը վտանգող իրավիճակներից։
Սահմանադրությունը կարող է լինել ոչ իդեալական, ժամանակի ընթացքում կարող է ունենալ փոփոխությունների և կատարելագործման անհրաժեշտություն, բայց գործող Սահմանադրությունը ոտնահարել, խախտել անթույլատրելի է։
Անձնական շահի համար Սահմանադրության խախտումը պետականությանը հասցված մեծագույն վնասներից մեկն է և չի կարող անհետևանք լինել։ Սահմանադրական խախտումների այն ծավալը, որ վերջին օրերին, արտակարգ դրության պայմաններում տեղ գտավ Հայաստանում, ծանր հարված էր մեր պետական համակարգին, իրավունքին և ներհասարակական մթնոլորտին։
Վստահ եմ՝ առաջիկայում Հայաստանի զարգացումը, բանական կառավարումը և ներքին համերաշխության մթնոլորտում մեր պետության հաջողությունները զուգակցվելու են բոլոր սահմանադրական ապօրինությունների վերացմամբ։
Հայաստանին պետք է պաշտպանված սահմանադրություն, և մենք այն ունենալու ենք։ Հայաստանին պետք են գործուն ինստիտուցիոնալ մեխանիզմներ, ինչպես նաև հանրային գիտակցում՝ առ այն, որ սահմանադրական կարգն անձեռնմխելի է»։
[b]Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ[/b]
Նմանատիպ նյութեր
1770 դիտում
09:13 18-05-2022
Մենք հզոր ենք միասին և իրար հետ շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք անվտանգ և հզոր Հայրենիք. Վանեցյան
Այս բաժնից
937 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
961 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»