211652_close_icon
views-count35517 դիտում article-date 20:09 06-07-2020

Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Արջ» մականվամբ ազատամարտիկի զբոսայգին վերածվել է սանհանգույցի. ըստ բնակիչների՝ մեղավոր են նաև «Սլավմեդ» ԲԿ-ի այցելուները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն քանի օր է, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ահազանգ է ստանում բազմաթիվ քաղաքացիներից, ովքեր բարձրաձայնում են, որ Արաբկիր վարչական շրջանում գործող «Սլավմեդ» բժշկական կենտրոն այցելողները, չգիտես ինչու, իրենց բնական կարիքները հոգում են 2011 թ.-ին ստեղծված Արցախյան պատերազմի հերոս, «Արջ» մականվամբ Արմեն Մարտիրոսյանի անվամբ զբոսայգում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեղախցիկի առջև խոսել, ասում էին. «Այս այգին տարիներ առաջ է ստեղծվել և այն նվիրված է ազատամարտիկներին, այդ թվում՝ «Արջին»: Խնամքով պահում ու պահպանվում էր մինչև, որ ստեղծվեց «Սլավմեդ» բժշկական կենտրոնը ու հիմա հիվանդներին այցելող հարազատները իրենց «պերերիվը» անում են դրսում և երբեմն էլ հոգում բնական կարիքները: Մի քանի անգամ խնդրի մասին տեղեկացրել ենք Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ», բայց ոչ մի օգուտ: Հիմա խնդրում ենք Երևանի քաղաքապետարանն ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը միջոցներ ձեռնարկեն՝ կամ այգու միջից դեպի «Սլավմեդ» տանող ճանապարհը փակեն, կամ պարտավորեցնեն նշված բժշկական կենտրոնին հետևություններ անել: Էլ չենք ասում, երբ ավտոմեքենաների համար նախատեսված միակ ճանաարհը նշված բժշկական կենտրոն այցելուների գալուց հետո ամբողջովին խցանվում է: [b]SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել Երևանի քաղաքպետարանի, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի և «Սլավմեդ» բժշկական կենտրոի պարզաբանումը խնդրի վերաբերյալ:[/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր