211652_close_icon
views-count1923 դիտում article-date 17:09 08-07-2020

«Փարիզ-2024» խաղերի մասնակիցների և մարզաձևերի քանակը կհաստատվի դեկտեմբեր ամսին

Լողի միջազգային ֆեդերացիան (FINA) նպատակ ունի 2024թ․ Փարիզում անցկացվելիք օլիմպիական խաղերի ջրային մարզաձևերի ծրագրում էական փոփոխություններ կատարել։ FINA- ի առաջնահերթությունները ներկայացված են 2018-21 թթ․ ռազմավարական ծրագրում: FINA- ն ձգտում է գենդերային հավասարության հասնել ջրագնդակի մրցումներում։ Տոկիոյում մրցելու են տղամարդկանց տասներկու և կանանց տասը թիմեր: Ցանկություն կա օլիմպիական ծրագրում ավելացնել նաև 50 մ տարածության թիկնալող, բատերֆլայ և բրաս լողաոճերը ՝ երկու սեռերի համար: << Ռիո- 2016 >> - ի համեմատ Տոկիոյի խաղերում 306 մրցաձևերը կդառնան 339 –ը։ Ընդլայնումը անհավանական է թվում, քանզի կորոնավիրուսի պատճառով սպորտը հայտնվել է ճգնաժամում։ << Փարիզ – 2024 >> խաղերի մասնակիցների և մարզաձևերի քանակը կհաստատվի դեկտեմբեր ամսին։

Նմանատիպ նյութեր