211652_close_icon
views-count15887 դիտում article-date 23:27 30-11-2018

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում դեկտեմբեր ամսին

[b]Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ[/b] Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...-1C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10...+13C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-13C (դիտված պատմական նվազագույնը՝ -27...-32C, առավելագույնը՝ +18...+22C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման՝ 15-26 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ: [b] Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ[/b] Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -5...-7C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +2...+7C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -20...-25C (դիտված պատմական նվազագույնը՝ -31...-36C, առավելագույնը՝ +15...+18C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 18-55 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ: [b]Լոռու մարզ[/b] Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -1...-3C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +5...+10C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -18...-22C (դիտված պատմական նվազագույնը՝ -26...-31C, առավելագույնը՝ +19...+21C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 19-20 մմ): [b]Տավուշի մարզ[/b] Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...+2C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +10...+15C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-13C (դիտված պատմական նվազագույնը՝ -15...-20C, առավելագույնը՝ +22...+26C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 21-23 մմ): [b] Վայոց ձորի մարզ[/b] Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նախալեռնային շրջաններում 0...-1C, լեռնային շրջաններում` -5...-7C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +10...+13C, լեռնային շրջաններում՝ 0...+5C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -10...-12C, լեռնային շրջաններում` -18...-20C (դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -22...-23C, առավելագույնը՝ +18...+19C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -25...-26C, առավելագույնը՝ +14...+15C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` նախալեռնային շրջաններում 28-35 մմ, լեռնային շրջաններում 70-75 մմ): [b]Սյունիքի մարզ[/b] Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է հովտային շրջաններում +1...+4C, նախալեռնային շրջաններում` -3...-5C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +12...+15C, նախալեռնային շրջաններում՝ +7...+10C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -10...-12C, նախալեռնային շրջաններում` -15...-18C (դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -14...-18C, առավելագույնը՝ +25...+26C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -25...-30C, առավելագույնը՝ +20...+23C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` հովտային շրջաններում 15-27մմ, նախալեռնային շրջաններում 19-54 մմ): [b]Երևան քաղաք[/b] Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -1...+1C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10...+12C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-12C (դիտված պատմական նվազագույնը՝ -29.8C, առավելագույնը՝ +22C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 25-30 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ: [b]ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր