2096 դիտում
13:43 09-07-2020
Արցախում առաջիկա 5 տարիներին կիրականացվեն մինչև 400 կմ ասֆալտապատման աշխատանքներ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` ճանապարհաշինական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանրապետությունում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքի մասին զեկուցմամբ հանդես է եկել քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը նշել է, որ մայրուղիների, միջհամայնքային և գյուղատնտեսական նշանակության ճանապարհների բարեկարգ վիճակի պահպանումը մշտապես գտնվելու է իշխանության ուշադրության կենտրոնում: Այդ նպատակով ամեն տարի պետական բյուջեից զգալի ֆինանսական միջոցներ են հատկացվելու: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ առաջիկա հինգ տարիներին նախատեսվում է իրականացնել մինչև 400կմ ասֆալտապատման աշխատանքներ: «Խիստ վերահսկողություն է իրականացվելու կատարված աշխատանքի որակի նկատմամբ: Սահմանված չափանաշիները խախտողների նկատմամբ կիրառվելու է առավելագույն տույժ և տուգանք»,- ընդգծել է նախագահը:
Նմանատիպ նյութեր
934 դիտում
21:00 09-08-2023
Մամիկոնյանց փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ
1125 դիտում
15:57 13-06-2014
Բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում
Այս բաժնից
1045 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
874 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր