14797 դիտում
17:13 09-07-2020
Մոսկվայում հուլիսի 13-ից չեղարկվելու է փողոցներում պարտադիր դիմակ կրելու ռեժիմը
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ քաղաքի փողոցներում հուլիսի 13-ից սկսած դիմակ կրելու պարտադիր ռեժիմն այլևս չի գործելու, հայտնում է [url=https://ria.ru/20200709/1574106099.html?fbclid=IwAR3EqcPXeRf4OrrBmb66oJD5GIse6bnsk3rDtqaAUe4zPqftInVuxNQVd4o]ria.ru[/url]-ն։
Սոբյանինը նշել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի վարակակիրների թիվը միջինում նվազել է 20 տոկոսով։ Հունիսի վերջին շաբաթվա տվյալների համեմատությամբ՝ վարակակիրների թիվն այժմ օրական 834-ից հասել է 670-ի։
«Ուշադրություն դարձնելով այս դրական միտումներին և հաշվի առնելով բժիշկների խորհուրդները՝ ես որոշում եմ կայացրել շարունակել սահմանափակումների չեղարկումը՝ առաջին հերթին կրթության, մշակույթի, հանգստի, զվարճանքների և ծառայությունների տրամադրման ոլորտներում»,- գրել է քաղաքապետն իր բլոգում։
Հայտնի է, որ հուլիսի 13-ից Մոսկվայում չեղարկվելու է ուսումնական հաստատությունների, սպորտային, երաժշտական, գեղարվեստական դպրոցների հեռակա աշխատանքային ռեժիմը, վերաբացվելու են մշակութային և զվարճանքի կենտրոնները, մանկական ճամբարները, վերացվելու են նաև ձեռնարկատիրության ոլորտում բոլոր սահմանափակումները։
Սակայն քաղաքապետը հայտարարել է, որ դեռևս բաց տարածքներում զանգվածային միջոցառումներ չեն թույլատրվում իրականացնել։ Միևնույն ժամանակ պահպանվում են սոցիալական հեռավորությունը պահելու, հանրային տրանսպորտում, բուժհաստատություններում, խանութներում և այլ հանրային վայրերում դիմակ և ձեռնոց կրելու վերաբերյալ պահանջները։
Նմանատիպ նյութեր
4241 դիտում
18:47 13-06-2020
Նիկոլ Փաշինյան. Հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար կիրառված տուգանքները չեն չեղարկվելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1069 դիտում
19:55 25-12-2024
Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները
829 դիտում
19:00 25-12-2024
Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
781 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ