2015 դիտում
17:23 10-07-2020
ՊԵԿ-ում անցկացվել է «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում» թեմայով հեռավար դասընթաց
Աշխարհում լայն տարածում գտած հարկային վարչարարության գործիքներից մեկը՝ տրանսֆերային գնագոյացումն այս տարվանից սկսել է կիրառվել նաև Հայաստանում: Գործընթացը սահուն իրականացնելու համար Պետական եկամուտների կոմիտեն դեռևս անցած տարվանից պարբերաբար քննարկումներ, հանդիպումներ և դասընթացներ է կազմակերպում հարկ վճարողների, ինչպես նաև կոմիտեի աշխատակիցների համար:
ՊԵԿ ուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվել է հերթական դասընթացը «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում» թեմայով: Հեռավար դասընթացն այս անգամ կազմակերպվել է ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության ու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի մասնագետների համար: Նպատակն է՝ բարձրացնել աշխատակիցների տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:
ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանը ներկայացրել է տրանսֆերային գնագոյացման առանձնահատկությունները: Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների հիմքում ընկած է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքը: Այսինքն, փոխկապակցված կողմերի միջև կատարված գործարքների պայմանները պետք է համապատասխան լինեն փոխկապակցված չհամարվող կողմերի միջեւ կատարվող գործարքների պայմաններին:
«Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները թույլ են տալիս հարկային մարմնին պարզելու փոխկապակցված անձանց միջեւ գործարքների պայմանները որքանով են արտացոլում իրական հանգամանքները, այսինքն՝ արդյո՞ք տվյալ գործարքը տեղի կունենար նույն պայմաններով, եթե գործարքի կողմերը փոխկապակցված չլինեին»,- պարզաբանել է Նաիրուհի Ավետիսյանը։
Նմանատիպ նյութեր
1364 դիտում
17:56 21-04-2020
2020 թվականից Հայաստանում կիրառվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները. ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1154 դիտում
13:58 03-06-2019
ՊԵԿ. մեկնարկել են տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրմանն ուղղված աշխատանքները
1165 դիտում
11:59 22-03-2023
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում կատարվել են փոփոխություններ. ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան