2620 դիտում
15:39 11-07-2020
Սուրբ Սոֆիան քրիստոնյաների ու մուսուլմանների միջեւ լարվածությունը թուլացնող տաճար էր, ափսոս. Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Սուրբ Սոֆիան պաշտոնապես մզկիթի վերածելու հայտարարությանը։
Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Սուրբ Սուֆիան մզկիթի վերածելով՝ եվրոպայում ապրող մուսուլմանների եւ Թուրքիայում ապրող քրիստոնյաների կյանքն ավելի դժվարացավ։
Սուրբ Սոֆիան քրիստոնյաների ու մուսուլմանների միջեւ լարվածությունը թույլացնող տաճար էր, ափսոս»։
Նշենք, որ Էրդողանը հրահանգել էր միջոցներ ձեռնարկել Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու համար, եւ արդեն հուլիսի 10–ին Թուրքիայի բարձրագույն դատարանը չեղյալ հայտարարեց Թուրքիայի նախարարների խորհրդի 1934 թվի որոշումը, որով Սուրբ Սոֆիան թանգարանի էր վերածվում։
Հիշեցնենք, որ Բյուզանդիայի Կոստանդին կայսեր կողմից 4–րդ դարում հիմնադրված եւ ուղղափառների ամենահայտնի տաճարի համբավը կրող Սուրբ Սոֆիան Կոստանդնուպոլսի գրավումից հետո 16-րդ դարում վերածվել էր մզկիթի, իսկ արդեն Թուրքիայի հանրապետության հիմնադրումից հետո 1934 թվականին այն նախարարների խորհրդի որոշումով դարձել էր թանգարան։
Նմանատիպ նյութեր
1809 դիտում
22:47 25-04-2015
2050-ին աշխարհում մուսուլմանների թիվը գրեթե կհավասարվի քրիստոնյաների թվին. Pew Research Center
6383 դիտում
09:41 15-06-2020
Պոլսո Հայոց պատրիարքը Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու կապակցությամբ հայտարարություն է արել
Այս բաժնից
1042 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1120 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1018 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ