211652_close_icon
views-count3362 դիտում article-date 21:53 10-07-2020

Թրամփը կրկին կոչ է արել առաջիկա ուստարում վերաբացել դպրոցները՝ սպառնալով դադարեցնել դրանց ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ կոչ է արել առաջիկա ուսումնական տարում վերաբացել դպրոցները, ինչպես նաև քննադատել է հեռավար ուսուցումը՝ այն անվանելով «սարսափելի»։ «Այժմ, երբ մենք անմիջականորեն ականատես եղանք հեռավար ուսուցմանը, կարող ենք արձանագրել, որ այն, համեմատած դպրոցներում և լսարաններում ուսուցման, սարսափելի է: Դրանք առհասարակ չի կարելի համեմատել։ Դպրոցները պետք է բացվեն աշնանը։ Եթե դրանք չբացվեն, ապա ինչո՞ւ է դաշնային կառավարությունը ֆինանսավորում տալիս դպրոցներին։ Կդադարեցնի տալ»,-գրել է Թրամփը [url=https://twitter.com/realDonaldTrump/status/1281554061972692994]Twitter[/url]-ում։ Ավելի վաղ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ իր վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել նահանգապետների վրա, որպեսզի վերջիններս տեղական ուսումնական հաստատություններին թույլատրեն գալիք աշնանը դասերն առկա եղանակով վերսկսել։ «Մենք պատրաստվում ենք ճնշում գործադրել նահանգապետների և մնացած բոլորի վրա, որպեսզի բացենք ուսումնական հաստատությունները: Սա շատ կարևոր է մեր ազգի համար, շատ կարևոր է սովորողների և նրանց ծնողների բարօրրության համար, ուստի՝ ճշնում կգործադրենք աշնանը դպրոցները բացելու հարցում»,- հայտարարել էր Թրամփը։ Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում դպրոցները փակվել են մարտից։ Պետական կրթական համակարգում դպրոցական շենքերի բացման մասին որոշումն ընդունվում է առանձին նահանգների ղեկավարների կողմից:

Նմանատիպ նյութեր