3061 դիտում
10:20 11-07-2020
Էրիկ Գրիգորյանին փոխարինող չե՞ն գտնում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները չեն կարողանում շրջակա միջավայրի նախարարի համար թեկնածու գտնել և այս ընթացքում զբաղված են անձի փնտրտուքով: Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 5-ին նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Էրիկ Գրիգորյանը, որից հետո Վահե Ջիլավյանը ժամանակավոր կատարում է նախարարի պաշտոնակատարի պարտականությունները: Եվ չնայած դեռ Վահե Ջիլավյանը երկու ամիս է, ինչ ժամանակավոր պաշտոնակատար է, և, օրենքի համաձայն, դեռ չորս ամիս իշխանությունները կարող են նոր նշանակում չանել (ժամակավոր պաշտոնակատարը չի կարող աշխատել վեց ամսից ավելի), սակայն, մեր տեղեկություններով, նոր նշանակում չի կատարվում առաջին հերթին թեկնածու չունենալու պատճառով:
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանության ներսում վերջերս քննարկումներ են եղել այս նախարարության շուրջ, և նշվել է, որ չնայած Էրիկ Գրիգորյանից շատ վաղուց են դժգոհ եղել, սակայն երկար ժամանակ լռել են հենց այս իրավիճակի պատճառով, քանի որ գիտեին՝ թեկնածու չեն գտնելու: Եվ այժմ փաստ է, որ նախարարությունը չունի ղեկավար, իսկ իշխանություններն էլ ձգտում են օգտվել օրենքով իրենց ընձեռված վեց ամսյա ժամկետից, որպեսզի կարողանան մինչ այդ հարմար թեկնածու գտնել»:
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2109 դիտում
09:29 16-12-2022
Համբարձում Մաթևոսյանին փոխարինող չեն գտնում. ովքեր են դեմ Արայիկ Հարությունյանին․ «Ժողովուրդ»
1087 դիտում
08:42 26-10-2023
Կառավարական կաբինետում սպասողական վիճակ է. նախարարներին փոխարինող չեն գտնում. «Ժողովուրդ»
847 դիտում
07:39 29-08-2024
Օրակարգում Կարեն Անդրեասյանի հեռացման հարցն է. նրան փոխարինող չեն գտնում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2080 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1552 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
1834 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»