11869 դիտում
17:56 11-07-2020
Սաշիկ Սուլթանյան. «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» նպատակը ավելի ժողովրդավար, ավելի ներառական Հայաստանի կառուցումն է
«Եզդիների ազգային կոմիտե» հ/կ-ի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի գործընկերներ
Երկու օր է Նարեկ Մալյան անունով օգտատերը գրառումներ է կատարում, հայտարարելով, որ ես լինելով «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» ղեկավարը, ֆինանսավորվում եմ «Սորոսի գրասենյակի» կողմից և «հրահրում եմ ազգային թշնամանք եզդիների ու հայերի միջև»:Այս տեսակետները հեռարձակվում են նաև մի քանի հեռուստաալիքներով:
Այս օգտատերը համագործակցում է մի քանի հետադիմական հայացքներ ունեցող եզդիների հետ,ովքեր բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների կենտրոնում են և ներկայումս մեր կողմից պատրաստվող հետաքննական նյութերի հերոսներ են հանդիսանում:
Որպես հիմնավորում բերվում է այն հանգամանքը, որ
1.Ես հարցազրույցներ եմ տալիս և նշում,որ Հայաստանում եզդիները խնդիրներ ունեն
Այո՛, եզդիները Հայաստանում խնդիրներ ունեն: Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը շարունակական գործընթաց է և խնդիրների մասին չխոսելու դեպքում մենք չենք կարող լուծել դրանք:
«Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» նպատակն այդ խնդիրների բարցրաձայնման և լուծման միջոցով ավելի ժողովրդավար, ավելի ներառական Հայաստանի կառուցումն է :
2.Մենք ֆինանսավորում ենք ստացել «Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանից»
Ինչպես բոլոր հասարակական կառույցները մեր կանոնադրական նպատակների իրականացման համար մենք ֆինանսավորում ստանում ենք անդամավճարների,նվիրատվությունների և դրամաշնորհների տեսքով:
Մենք ծրագրերի համար ֆինանսական օժանդակություններ ենք ստանում նաև "Equal Rights Trust",European endowment for democracy, Prague Civil Society Center կազմակերպություններից ու այլ անձանցից ու կազմակերպություններից, որոնք կիսում են մեր գաղափարները և աջակցում են մեզ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գործում:
«ԲՀՀ-Հայաստան»-ի օժանդակությամբ մենք հիմնել ենք երիտասարդական ակումբ մարզերից մեկում ՝ եզդիական ինքնությունը պահպանելու և ազգային փոքրամասնությունների երիտասարդներին իրենց իրավունքներին ծանոթացնելու նպատակով, ինչի համար մեր գործընկենրերից շնորհակալ ենք:
Հ,Գ1 Մալյանը հայտարարել է ,որ դիմելու է ԱԱԾ իմ նկատմամբ «ազգային կրոնական թշնամանք»-ի հարուցելու հիմքով քրեական հետապնդում սկսելու նպատակով:Անհամբեր սպասում եմ:
Հ,Գ2 Մալյանի հետ աշխատող ռեգրեսիվ կոռուպցիոներները «քաշում են» վերջինիս՝ տրամադրելով անորակ թարգմանություններ: Գտեք նորմալ թարգմանիչներ ,պրոֆեսիոնալիզմը միշտ կարևոր է, հատկապես երբ խոսքը քրեական գործի մասին է»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
786 դիտում
16:26 15-04-2020
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին Նոր Տարվա առթիվ
4805 դիտում
21:06 18-07-2018
Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն․ քննարկում