211652_close_icon
views-count2621 դիտում article-date 15:15 12-07-2020

Լոզանում բացվել է բեյսբոլի և սոֆտբոլի համաշխարհային կոնֆեդերացիայի նոր շտաբ. ներկա է եղել ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը մասնակցել է Լոզանում անցկացված բեյսբոլի և սոֆտբոլի համաշխարհային կոնֆեդերացիայի (WBSC) շտաբի բացման արարողությանը: Նա տպավորվել է WBSC- ի շենքի ոճով, այն կառուցելիս հոգ է տարվել շրջակա միջավայրի էկոլոգիայի պահպանման համար։ Բախը շնորհավորել է կոնֆեդերացիային և հաջողություններ ցանկացել։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Լոզանի արևելյան արվարձանում են տեղակայված բազմաթիվ այլ միջազգային մարզական ֆեդերացիաներ։ Միջոցառումն անցկացվել է COVID-19 համավարակի համար սահմանված կանոններով։ Կազմակերպիչներն ընդգծել են, որ համավարկից հետո կրկին կանցկացվի համանման միջոցառում՝ ֆեդերացիաների ներկայացուցիչների, լավագույն խաղացողների և մասնագետների համար:

Նմանատիպ նյութեր