211652_close_icon
views-count737 դիտում article-date 18:38 20-07-2022

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը Լոս-Անջելեսում ծանոթացել է խաղերի կազմակերպչական աշխատանքներին

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը  Լոս Անջելեսում ավարտել է  պաշտոնական այցը: Նա այնտեղ  հետևել է  կատարվող վերջին զարգացումներին, մասնավորապես՝ երիտասարդների համար իրականացվող ծրագրերի ընթացքին: Այն  սկսվել է 2021թ. և  արդեն ,  խաղերի մեկնարկից վեց տարի առաջ, նկատելի է առաջընթացը:  

ՄՕԿ –ի առաջնորդը ականտես է եղել   երեխաների համար կազմակերպված սպորտային միջոցառումներին: Լոս Անջելեսում բնակվող մանուկները հնարավորություն  ունեն մատչելի կամ անվճար մասնակցելու իրենց  համար նախատեսված տարբեր մարզաձևերի պարապմունքներին և մրցումներին:

Միջազգային օլիմպիական կոմիտեն 160 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել  Կալիֆորնիայում պատանեկան և երիտասարդական սպորտի զարգացման համար:  Դա  ամենամեծ պարտավորությունն է օլիմպիական խաղերի մրցավայր դառնալու առթիվ: 

ՄՕԿ-ի նախագահի հետ հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ԱՄՆ-ում ՄՕԿ-ի անդամ Անիտա Դե Ֆրանցը, ով մեծ դեր է ունեցել 1984թ. Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի կազմակերպման գործում, ԱՄՆ  օլիմպիական և պարալիմպիկ կոմիտեների պաշտոնյաները, ինչպես նաև մի շարք  քաղաքական, մարզական  գործիչներ և օլիմպիականեր:  

Նմանատիպ նյութեր