211652_close_icon
views-count1273 դիտում article-date 20:23 25-09-2014

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը Հայաստան կայցելի

Հոկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան են ժամանելու միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն: «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այցի երկրորդ օրը, պարոնայք Թ. Բախը և Պ. Հիկեն, ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանի հետ մասնակցելու են հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Այնուհետև նախատեսվում է հյուրերի և ՀԱՕԿ նախագահի առանձնազրույցը նրա նստավայրում, որից հետո կլինի հայտարարութուն լրատվամիջոցների համար: Թոմաս Բախը և Պատրիկ Հիկեն Երևանից կմեկնեն հոկտեմբերի 9-ին:

Նմանատիպ նյութեր