211652_close_icon
views-count2938 դիտում article-date 23:04 12-07-2020

Ակտաու-Երևան չարտերային չվերթով Հայաստան է տեղափոխվել 34 անձ

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր՝ հուլիսի 12-ին կայացել է «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5077 չարտերային չվերթը: «24 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 9 ՂՀ, 1 ՌԴ քաղաքացի մեկնեց ՀՀ: Նշյալ 34 քաղաքացիների թվում չարտերային չվերթով Հայաստան է վերադառնում 1 զորակոչիկ։ Այդպիսով, ընդհանուր առմամբ, չարտերային չվերթներով ՀՀ վերադարձավ 5 զորակոչիկ: Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման մեջ: Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ»,- ասված է դեսպանության ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր