1971 դիտում
18:33 13-07-2020
Նախագահ Արմեն Սարգսյանը «Ակցեռն» հոլդինգի նախագահի հետ քննարկվել են անշարժ գույքի շուկայի վրա համավարակի հետևանքների հաղթահարման հնարավորությունները
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Մտքեր են փոխանակվել անշարժ գույքի շուկայի վրա համավարակային իրավիճակի ազդեցության, առկա խնդիրների, հնարավոր դժվարությունների և դրանք հաղթահարելու ուղիների շուրջ: Անդրադարձ է եղել նաև վերջերս ընդունված օրենքների, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի հնարավոր ազդեցությանն ինչպես անշարժ գույքի ոլորտի, այնպես էլ բնակչության և գործարար դաշտի վրա:
Գործարարը նշել է, որ ծանոթացել է օրենքի, մասնավորապես՝ գույքահարկի դրույքաչափերի փոփոխության վերաբերյալ նախագահ Սարգսյանի հայտարարությանը՝ գնահատելի համարելով նախագահի հավասարակշիռ մոտեցումները և նշելով, որ կիսում է այնտեղ արտահայտված մտահոգությունները: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ համավարակով պայմանավորված ներկայիս դժվարին իրավիճակում կարևոր նշանակություն ունի մի շարք ոլորտների խրախուսումը՝ հատկապես աշխատատեղերի պահպանման և համավարակի սոցիալական հետևանքների մեղման նպատակով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
934 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»