211652_close_icon
views-count4523 դիտում article-date 20:10 13-07-2020

Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը ձերբակալվել է 12 զոհի մասին հայտարարության պատճառով

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունն այսօր ձերբակալել է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևին (1992-1993թթ): Գրում է [url=https://armenpress.am/arm/news/1021556.html]«Արմենպրեսը»[/url]։ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Ռ. Ղազիևիը «սոցիալական ցանցերում նպատակաուղղված տարածել է սադրիչ տեղեկություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանել, քաղաքացիներին անկարգությունների և պետական մարմինները գրավելու կոչ է արել»: Ռահիմ Ղազիևին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 281-րդ (պետության դեմ կոչեր) և 282-րդ հոդվածներով (սադրանք): Ռ. Ղազիևի ձերբակալության իրական պատճառը, թերևս, նրա կողմից արված հայտարարությունն է այն մասին, որ ադրբեջանական կողմն արդեն ունի 12 զոհ: Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների ձախողումն Ադրբեջանի իշխանությունների համար ստեղծել է բարդ իրավիճակ: Այժմ ադրբեջանական կողմը փորձում է ամեն կերպ թաքցնել իր իրական կորուստները, և Ղազիևի ձերբակալությունը նման նպատակ է հետապնդում:

Նմանատիպ նյութեր