1165 դիտում
10:14 04-03-2024
Մոսկվան հեռակա ձերբակալել է Ուկրաինայի նախկին դեսպանին` ռուսների մասին հայտարարության պատճառով
Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա ձերբակալել է Ղազախստանում Ուկրաինայի նախկին դեսպան Պյոտր Վրուբլևսկուն՝ ատելություն կամ թշնամանք հրահրելու քրեական գործով։ Պատճառը նրա արած հայտարարությունն է. դիվանագետն ասել էր, որ Կիևը փորձում է հնարավորինս շատ ռուսների սպանել։
Ուկրաինացի դիվանագետի նկատմամբ հայտարարվել է դաշնային և միջազգային հետախուզում, հայտնում է kommersant.ru-ն:
Օգոստոսին հրապարակվել էր հարցազրույց Պյոտր Վրուբլևսկու հետ, որն այն ժամանակ դեռևս դեսպան էր Ղազախստանում: Հարցազրույցի ընթացքում դիվանագետն ասել էր, որ որքան շատ ուկրաինական կողմը «հիմա սպանի ռուսներին, այնքան քիչ են ստիպված լինելու սպանել ուկրաինացիների երեխաները»: Դրանից հետո Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը դեսպանի կարգավիճակը որակել էր անցանկալի և հայտարարել նրան փոխարինելու մասին: Ռուսաստանի Քննչական կոմիտեն նախաձեռնել էր Վրուբլևսկու հայտարարության ուսումնասիրում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերին պաշտոնանկ է արել դեսպանին։

Նմանատիպ նյութեր
1494 դիտում
20:05 21-01-2014
Թուրքերը Սիրիայի հետ սահմանին ձերբակալել են 2 ռուսների
4520 դիտում
20:10 13-07-2020
Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը ձերբակալվել է 12 զոհի մասին հայտարարության պատճառով
1594 դիտում
17:52 22-07-2023
Վարշավայում ՌԴ դեսպանին կանչել են Լեհաստանի ԱԳՆ Պուտինի հայտարարության պատճառով
Այս բաժնից
1150 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1117 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1144 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան