6326 դիտում
18:33 26-12-2017
Ադրբեջանի նախկին պաշտպանության նախարարը ձերբակալվել է
Դեկտեմբերի 25-ին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևին: Այս BBC-ին հայտնել են Ղազիևի հարազատները:
Նախկին նախարարի ձերբակալության պատճառները հայտնի չեն:
Ռահիմ Ղազիևը ձերբակալությունից մեկ օր առաջ հեռուստահարցազրույցի ընթացքում սուր քննադատության է ենթարկել նախագահ Իլհամ Ալիևին և նրա հորը: Իրավապաշտպանները կարծիք են հայտնում որ Ղազիևը ձերբակալվել է ալիևենրին քննադատելու պատճառով: Իրավապահները դեռևս տեղեկություններ չեն տարածել նախկին նախարարի ձերբակալման մասին:
Նշենք, որ Ռահիմ Ղազիևը Ադրբեջանի պաշտպանության նախարար է եղել 1992թ. մարտից մինչև 1993թ. փետրվար ընկած ժամանակահատվածում: 1993 թվականին դավաճանության մեջ մեղադրվել և դատապարտվել է մահապատժի: Հետագայում մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Նա ազատ է արձակվել 2005թ. ներման հրամանով:
Նմանատիպ նյութեր
4523 դիտում
20:10 13-07-2020
Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը ձերբակալվել է 12 զոհի մասին հայտարարության պատճառով
3693 դիտում
15:13 28-07-2019
Ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը
Այս բաժնից
724 դիտում
19:21 19-12-2024
Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում
868 դիտում
18:56 19-12-2024
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցում փոխզիջումների պատրաստակամության մասին
712 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում