2409 դիտում
22:22 13-07-2020
Մինչև 2020 թվականը մոլորակի ավելի քան 130 միլիոն բնակիչ քրոնիկ սովի ճիրաններում կհայտնվի․ FAO
Այսօր հրապարակվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) «Պարենային անվտանգության և սնուցման վիճակն աշխարհում» (SOFI) ամենամյա [url=http://www.fao.org/3/ca5162en/ca5162en.pdf]զեկույցը[/url], որը պատրաստվում է IFAD-ի, UNICEF-ի, WFP-ի և WHO-ի հետ համատեղ: Այն տեղեկություն է տրամադրում աշխարհում սովին վերջ տալու, սննդի անվտանգության ապահովման և սննդի բարելավման առաջընթացի մասին: Տեղեկացնում են FAO-Armenia-ից:
Զեկույցի գնահատմամբ՝ 2019 թվականին սովյալների թիվը գրեթե 690 միլիոն է կազմել, 2018 թվականի համեմատ աճելով 10 միլիոնով, իսկ հինգ տարիների կտրվածքով՝ շուրջ 60 միլիոնով։ Սովյալների թիվը գերակշռում է Ասիայում, սակայն առավել արագ տարածվում Աֆրիկայում։ Ըստ զեկույցի, ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով մինչև 2020 թվականը մոլորակի ավելի քան 130 միլիոն բնակիչ քրոնիկ սովի ճիրաններում կհայտնվի (համավարակով պայմանավորված սաստիկ սովի բռնկումները կարող են այս թվի հետագա աճի հանգեցնել)։
ՄԱԿ-ի զեկույցն ահազանգում է, որ մինչև 2030 թ. զրոյական սովի հասնելու նպատակը վտանգված է սովյալների թվի ավելացման և թերսնվածների թվի պահպանման պատճառով
Նմանատիպ նյութեր
997 դիտում
18:25 03-07-2023
Մինչև 2050 թվականը սովի վտանգի առաջ կհայտնվի ևս 80 միլիոն մարդ․ ՄԱԿ
2525 դիտում
12:53 22-06-2017
Մինչև 2050 թվականը Երկիր մոլորակի բնակչությունը թիվը կհասնի 9.8 միլիարդի
Այս բաժնից
1006 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
1018 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1504 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ