997 դիտում
18:25 03-07-2023
Մինչև 2050 թվականը սովի վտանգի առաջ կհայտնվի ևս 80 միլիոն մարդ․ ՄԱԿ
Կլիմայի փոփոխության պատճառով սովի վտանգի տակ հայտնված մարդկանց թիվը մինչև 2050 թվականը կաճի 80 միլիոնով, կանխատեսել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը՝ միջազգային հանրությանը կոչ անելով արագացնել անցումը «կանաչ տնտեսությանը» և աստիճանաբար հրաժարվել հանածո վառելիքի օգտագործումից։
Ելույթ ունենալով Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանում և անդրադառնալով մարդկանց վրա կլիմայի փոփոխության բացասական ազդեցությանը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարն ընդգծել է, որ 2000-ից մինչև 2023 թվականը կլիմայական գործոններով և ջրհեղեղներով պայմանավորված բնական աղետների թիվը աճել է 134 տոկոսով։
«2021 թվականին ավելի քան 828 միլիոն մարդ բախվել է սովի հետ։ Կանխատեսվում է, որ կլիմայի փոփոխության պատճառով մինչև այս դարի կեսերը սովի վտանգի առաջ կկանգնի ևս 80 միլիոն մարդ, ինչը կարիքի և հուսահատության սարսափելի մեծ ծավալի կհանգեցնի»,- ասել է նա։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի խոսքով՝ եղանակային պայմանների բացասական ազդեցությունը պարենային անվտանգության վրա ամենից շատ զգացվել է Աֆրիկայում, Ասիայում, փոքր կղզի պետություններում, Կենտրոնական ու Հարավային Ամերիկայում։
«Գլոբալ տաքացման պրոցեսն արագանալու պատճառով այդ հետևանքները շատ ավելի մեծանում են ու հաճախանում։ Ոչ մի երկիր չի կարող խուսափել դրանից»,- ասել է հանձնակատարը։

Նմանատիպ նյութեր
2406 դիտում
22:22 13-07-2020
Մինչև 2020 թվականը մոլորակի ավելի քան 130 միլիոն բնակիչ քրոնիկ սովի ճիրաններում կհայտնվի․ FAO
2525 դիտում
12:53 22-06-2017
Մինչև 2050 թվականը Երկիր մոլորակի բնակչությունը թիվը կհասնի 9.8 միլիարդի
5922 դիտում
10:45 19-01-2020
Իլոն Մասկը պատրաստվում է մինչև 2050 թվականը մոտ 1 մլն մարդու ուղարկել Մարս
Այս բաժնից
979 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
994 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1474 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ