211652_close_icon
views-count916 դիտում article-date 19:51 08-07-2024

Վնասվել է ստորգետնյա գազատար. Նորք-Մարաշի մի շարք հասցեների գազամատակարարումը դադարեցվել է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքներ ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հուլիսի 8-ին ժամը 18:00-ից դադարեցվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան, Հովսեփյան, Նորքի այգիներ (մասնակի), Դավիթ Բեկի (մասնակի) փողոցների գազասպառողների գազամատակարարումը։

Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Նմանատիպ նյութեր