2150 դիտում
18:46 14-07-2020
ՀՀ կրթության տեսչական մարմինը պարետի որոշմամբ մանկապարտեզի գործունեություն է կասեցրել
ՀՀ կրթության տեսչական մարմինը շուրջ երկու ամիս է ուժեղացված ռեժիմով ստուգումներ է իրականացնում նախադպրոցական ուսումնական հաստատություններում, որոնցում արձանագրված խախտումների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․
«Տեսչական մարմնի աշխատակիցները մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում իրականացրած մշտադիտարկման արդյունքում ՀՀ պարետին առաջարկություն էին ներկայացրել վերոնշյալ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ: Պատճառն այստեղ արձանագրված որոշակի անհամապատասխանություններն էին պարետի որոշմամբ հաստատված նորմերի կատարման նկատմամբ: Արդյունքում, ՀՀ պարետի 2020 թվականի հուլիսի 13-ի N 190-Ա որոշմամբ՝ 5 օրով կասեցվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 134 մանկապարտեզի գործունեությունը:
Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները Տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանի գլխավորությամբ այսօր ուժեղացված վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Տեսչական մարմնի աշխատակիցները խստորեն հետևում են հակահամաճարակային կանոնների պահպանմանը մանկապարտեզներում: Կարևորվում է խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, ինչպես նաև օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների սահմանված կանոններին համապատասխանությունը: Իրականացված մշտադիտարկման արդյունքում խախտումներն էականորեն նվազել են: Երեխաների առօրյան կազմակերպվում է բացօթյա տարածքներում, հիմնականում պահպանվում են հակահամաճարակային կանոնները:
Կրթության տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումները շարունակական բնույթ են կրում: Ստուգայցերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տեսչական մարմինըներկայացնում է պարետատուն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
832 դիտում
18:46 04-06-2020
ՀՀ կրթության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է 2 մանկապարտեզի գործունեություն
2153 դիտում
18:59 24-07-2020
ՀՀ կրթության տեսչական մարմինը 5 օրով կասեցրել է մանկապարտեզի գործունեությունը
1547 դիտում
16:34 15-06-2020
Կասեցվել է Երևանի թիվ 85 մանկապարտեզի գործունեություն. ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը
Այս բաժնից
850 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
877 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»