211652_close_icon
views-count2327 դիտում article-date 20:30 15-07-2020

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լեհաստանի նախագահին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը։ Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեհաստանի Հանրապետության նախա­գահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր՝ առաջիկա պաշտոնավարման ընթացքում հաջողու­թյամբ կիրականանան բոլոր այն նախաձեռնված ծրագրերը, որոնք միտված են Լեհաս­տանի բարգավաճմանը, լեհ ժողովրդի բարեկեցության և Լեհաստանի մի­ջազ­գային վարկի ամրապնդմանը։ Հայաստանը մեծապես կարևորում է պատմական բարեկամության և ընդհա­նուր արժեքների վրա հիմնված հայ-լեհական համագործակցության շարու­նակա­կան զարգացումը` երկուստեք հետաքրքություն ներկայացնող բոլոր բնագա­վառ­ներում և բազմակողմ հարթակներում»:

Նմանատիպ նյութեր