211652_close_icon
views-count144422 դիտում article-date 13:36 16-07-2020

ԼՐԱՑՎԱԾ. Արտակարգ իրավիճակ Երևանում. նախկին քաղաքապետի տված շինարարական թույլտվությունը պատուհաս է դարձել քաղաքացիների համար. մարդիկ պատրաստվում են դիմել ծայրահեղ միջոցի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն քանի օր է, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասի մի քանի բազմաբնակարանային շենքերի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ Երևանի քաղաքապետարանի ու Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի պաշտոնյաների քար անտարբերության պատճառով իրենք հայտնվել են անելանելի վիճակում։ Այսօր՝ հուլիսի 16-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «2017 թվականին Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանի թույլտվությամբ ինչ-որ Դ. Խաչատրյանի թույլտվություն է տրվել, որպեսզի Անդրանիկ 123/8 հասցեում կառուցվի հասարակական նշանակության օբյեկտ։ Սակայն, չգիտես ինչու, հաշվի չէին առել ոչ մի անվտանգության կանոններ։ Նշված հատվածով անցնում է գազատար խողովակ, բարձրավոլտ հոսանք, խմելու ջուր ու Հայաստանի ու միջազգային օրենքներով՝ ցանկացած շինություն կառուցելուց առաջ, առաջին հերթին, պետք է պահպանվեն անվտանգության կանոնները, մինչդեռ այս դեպքում ոչ միայն չեն պահպանվել անվտանգության կանոնները, այլև բառի բուն իմաստով «պայթող ռումբ են դրել»։ Ֆունդամենտը փորելու ժամանակ տեղի է ունեցել անգամ հրդեհ, էլեկտրաէներգիայի անջատումներ, քանի որ վնասվել են էլեկտրալարերը, ու դրանից հետո մտածեցինք, որ թույլտվություն տվողը հետևություններ կանի, սակայն պարզվեց, որ դա նրանց չի հետաքրքրում։ Նշված տարածքը, երբ նախկին քաղաքապետը տվել է Դ. Խաչատրյանին, ապա գոնե մի լավ ուսումնասիրեին, տեսնեին, որ թուլտվությունը տալիս են նաև հսկայական գազախողովակի մոտ, մինչդեռ «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ն կտրուկ արգելել է, որպեսզի նշված վայրում անգամ փորման աշխատանքներ կատարվեն և այդ մասին կան գրություններ։ Քիչ առաջ նշված վայր էին ժամանել Երևանի ԳԳՄ-ի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ներկայացուցիչները, ովքեր հայտնեցին, որ իրենք նախկինում շինարարությունն արգելելու համար գրություններ են ուղարկել պատկան մարմիններին և հիմա նույնպես պատրաստվում են դիմել, որպեսզի կասեցվի կառուցումը»։ Մի քանի քաղաքացիներ էլ նշում էին, որ երբ նշված թաղամասում արտակարգ դեպքեր են տեղի ունեցել, այդ թվում՝ հրդեհ, հրշեջ-փրկարարների հսկայական տեխնիկան ու ավտոմեքենաները չեն կարողացել նշված վայրով անցնել, քանի որ անգամ ճանապարհն է զավթվել կառուցապատողի կողմից. «Աղբատար մեքենան էլ, երբ գալիս է, բնակիչներս ցելոֆաններով ենք աղբը մոտեցնում մեքենային, քանի որ այն նույնպես չի կարողանում անցնել այդ հատվածով։ Հեղափոխության օրերին անընդհատ լսում էինք, որ պայքարում են նման հուռի երևույթների դեմ, բայց ստացվեց՝ հեղափոխությունը տեսանք, բայց նման խորթ երևույթյների դեմ պայքարը չտեսանք։ Խնդրում ենք Երևանի քաղաքապետարանին, ուսումնասիրեն այս խնդիրը, ու վստահ ենք, որ եթե սրտացավ մոտեցում ցուցաբերեն, ապա խնդիրը կլուծվի՝ ի շահ բնակչի և այս շինության թուլտվությունը, որ տվել է նախկին քաղաքապետը, կչեղարկվի։ Պատկերացրեք, կառուցողն ինչքա՜ն ինքնավստահ լինի իր ուժերի վրա, որ արհամարհած ունի դատարանի որոշումը, քանի որ վարչական դատարանում 1.5 տարուց ավելի է, գործը քննվում է։ Հետևաբար, ոչ ոք իրավունք չունի նշված վայրում շինարարություն կատարել մինչև դատարանի որոշումը։ Բայց այս դեպքում ականատես ենք լինում բոլորովին այլ երևույթի։ Մարդը արհամարհած ունի դատարանին։ Էլ չենք ասում, որ նրա կողմից հսկայական ֆունդամենտի փորման հետևանքով հարևանությամբ գտնվող սրճարանը դարձել է վտանգավոր. խարխլվել են հենասյուներն ու հիմքերը, և ամեն պահի կա փլուզման վտանգ։ Երեկ նույնիսկ 2 հաճախորդ էին այցելել սրճարան, սակայն չհասցրեցին սուրճ մատակարարել, քանի որ հիմքից ահագին հողաշերտ ու բետոնային հատված թափվեց, ու դրա արդյունքում էլ տանիքի որոշ հատված «շողուլից ընկավ»։ Հիմա ուզում ենք հավատանք, որ որոշ չինովնիկներ նույնպես շողուլից չեն ընկնի և խնդիրը կլուծեն՝ ի շահ բնակչի անվտանգության»։ [b]*** [/b] [b]Այսօր՝ հուլիսի 17-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] էին զանգահարել նշված շինությունը կառուցող Դավիթ Խաչատրյանն ու նրա փաստաբանը և հայտնցին, որ իրենց կողմից կատարվող շինարարությունը օրինական է, ոչ մի անօրինակություն տեղի չի ունեցել, և դատարանը բողոքը կարճել է, և նրանք փորձում են այդկերպ վարկաբեկել Դ. Խաչատրյանին, և իրենք ունեն բոլոր փաստաթղթերը, որ թե շինթույլտվությունը, թե շինարարարության համար նախատեսված անվտանգության բոլոր կանոնները իրենց կողմից պահպանված են, հետևաբար, իրենց կողմից ոչ մի անօրինական գործողություններ չեն կատարվել, իսկ Մուշեղ Խաչատրյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի էլեկտրոնային հասցեին է փոխանցել նամակներ, դիմումներ, որոնք ներկայացնում ենք ստորև։ [/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր