7250 դիտում
22:54 16-07-2020
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորումն էական նշանակություն ունի կովկասյան տարածաշրջանի խաղաղության և կայունության համար. Ճապոնիայի ԱԳՆ մամուլի քարտուղար
Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով առճակատման վերաբերյալ Ճապոնիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օտակա Մասատոն հայտարարություն է տարածել։
Նա մասնավորապես նշել է․
«1.Ճապոնիան իր մտահոգությունն է հայտնում վերջերս հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով զինված առճակատման և դրա հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ։ Ճապոնիան կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և առավելագույն զսպվածություն ցուցաբերել։
2.Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորումն էական նշանակություն ունի կովկասյան տարածաշրջանի խաղաղության և կայունության համար:
3.Ճապոնիան իր լիարժեք աջակցությունն է հայտնում երկու երկների միջև հակամարտության հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին և ակնկալում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորում»։
Նմանատիպ նյութեր
1472 դիտում
14:48 27-09-2020
Հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ
Այս բաժնից
787 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
604 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել