6641 դիտում
18:18 17-07-2020
Աջակցություն հակառակորդի ագրեսիայից տուժած համայնքների բնակիչներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցում է հակառակորդի կրակոցների հետևանքով տուժած Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Պառավաքար, Չորաթան, Այգեձոր և Բերդ համայնքներում ապրող 500 կարիքավոր ընտանիքների, այդ թվում՝ ռազմական գործողությունների հետևանքով այս օրերին ապաստարաններում պատսպարվածներին։ Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի արտաքին կապերի պատասխանատուն։
«Նրանց բոլորին տրամադրում ենք առաջին անհրաժեշտության սննդամթերք, հագուստ և կոշիկ։ Կարիքավորների ցանկը տրամադրել է Տավուշի մարզպետարանը։
Տավուշը մշտապես «Երևան իմ սեր» հիմնադրամի խորհրդի նախագահ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուշադրության կենտրոնում է։ Նախորդ ամիսներին հիմնադրամն արդեն աջակցություն էր ցուցաբերել մարզի սահմանամերձ համայնքներում ապրող ավելի քան 700 ընտանիքի»,- ասել է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը: Սոցիալական աջակցության ծրագրի այս փուլը հիմնադրամն իրականացնում է սիրիահայ գործարար Գաբրիել Չենբերջյանի մասնակցությամբ։ Վերջին ամիսներին «Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցություն է տրամադրել մոտ 2․000 ընտանիքի։ Սոցիալական աջակցության տրամադրումն առաջիկայում ևս շարունակվելու է։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1899 դիտում
15:21 29-11-2018
Կառավարությունն աջակցություն կցուցաբերի տարերային աղետներից տուժած համայնքների բնակիչներին
4153 դիտում
13:58 13-09-2016
Հայաստանի և Արցախի օմբուդսմեններն այցելել են Ադրբեջանի ագրեսիայից տուժած թալիշցիներին. լուսանկարներ
848 դիտում
14:40 24-11-2022
ԱԺ-ն 59 միավոր շարժական գույք նվիրեց Ադրբեջանի ագրեսիայից տուժած Սոթք համայնքին
Այս բաժնից
772 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
805 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»