211652_close_icon
views-count2648 դիտում article-date 18:47 17-07-2020

Չափազանց մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով եղած զոհերով․ կոչ ենք անում վերսկսել բանակցությունները․ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը

ԵԽԽՎ մոնիթորինգի Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմո Կիլյունենը, Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շենախը և Սըր Ռոջեր Գեյլը համատեղ [url=https://pace.coe.int/en/news/7962/monitoring-co-rapporteurs-urge-armenia-and-azerbaijan-to-show-restraint]հայտարարություն[/url] են տարածել՝ Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել։ «Մենք չափազանց մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով եղած զոհերով»,- հայտարարել է ԵԽԽՎ մոնիթորինգի Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմո Կիլյունենը։ «Մենք հիշեցնում ենք երկու երկրներին, որ Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս նրանք ստանձնել են խաղաղությանը նպաստելու հանձնառություն։ Ուստի իրավիճակն ապաէսկալացման համար կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և ձեռնպահ մնալ հրահրիչ հռետորաբանությունից։ Մենք նաև կոչ ենք անում երկու երկրներին վերսկսել խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ հուլիսի 15-ին համանախագահների կողմից նշված կարգով, ստեղծել մթնոլորտ, որը բարենպաստ է խաղաղ գործընթացի համար, բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ և թույլատրել ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան»,- եզրափակել են նրանք:

Նմանատիպ նյութեր