12258 դիտում
21:47 17-07-2020
Խնդրում եմ՝ կոչով դիմեք ձեր սենատորներին. Քիմ Քարդաշյանը 2-րդ գրառումն է արել Տավուշի դեպքերի առնչությամբ
Ամերիկյան ռեալիթի շոուների գերաստղ Քիմ Քարդաշյանն այսօր արդեն 2--րդ գրառումն է արել՝ այս անգամ «Ինստագրամում»։
«Ուզում եմ պատմել բոլորին, ովքեր գուցե չգիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, որպեսզի կարողանաք աջակցել»,- գրել է Քարդաշյանը։
Նա նշել է, որ ընթացող համավարակի պայմաններում Ադրբեջանը, անտեսելով ՄԱԿ-ի՝ ամբողջ աշխարհում ռազմական գործողությունները դադարեցնելու հորդորը, և նախահարձակ եղել Հայաստանի Հանրապետության դեմ:
«Հարձակման թիրախ են դարձել քաղաքացիական ենթակառուցվածքները եւ հիմա Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ԱԷԿ-ին։ Միաժամանակ հաջորդ շաբաթ տեղի կունենա ԱՄՆ Ազգային պաշտպանության մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քվեարկությունը, որը երաշխավորում է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին չի տրամադրում ռազմական օգնություն, որը կարող է օգտագործվել Հայաստանի և Արցախի դեմ:
Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի և միջամտի, եւ օգտագործելով քաղաքական ու դիվանագիտական միջոցները, կանխի լարվածության հետագա աճն ու մարդկային զոհերը: Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, ովքեր ներգրավված են սահմանին այդ լարվածության մեջ: Ես կոչ եմ անում պանդեմիայի այս բարդ շրջանում իրավիճակը խաղաղությամբ կարգավորել»,-ընդգծել է Քարդաշյանը:
Խնդրում եմ՝ կոչով դիմեք ձեր սենատորներին և Ներկայացուցիչների պալատի անդամներին»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն այսօր, [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/17/1160029/]ավելի վաղ կոչ էր արել[/url] ԱՄՆ սենատորներին աջակցել Հայաստանին։
Նմանատիպ նյութեր
9891 դիտում
13:38 07-07-2020
Քիմ Քարդաշյանը հայաստանյան փոքր բիզնեսին աջակցելու կոչ է արել
2541 դիտում
10:12 06-08-2020
Քիմ Քարդաշյանը կոչ է արել աղոթել Բեյրութի համար
3901 դիտում
23:41 10-10-2020
«Մենք բոլորս հայ ազգի մի մասնիկն ենք». Քիմ Քարդաշյանը կոչ է արել միանալ համահայկական դրամահավաքին. Tert.am
Այս բաժնից
1036 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
991 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1018 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն