211652_close_icon
views-count2580 դիտում article-date 22:25 17-07-2020

Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի սադրիչ գործողությունները

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Հայաստան-Ավստրալիա բարեկամական խումբը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։ «Ադրբեջանը պարտավորվում է պահպանել միջազգային հանրության միջնորդությամբ հաստատված հրադադարի պայմանագիրը և չհարձակվել հայ բնակչության վրա, այդ թվում` Արցախում։ Նման ագրեսիվ գործողությունները պետք է դատապարտվեն Ավստրալիայի և այլ երկրների կառավարությունների կողմից, հատկապես այս ժամանակահատվածում, երբ աշխարհը պայքարում է համաշխարհային համավարակի դեմ»,- նշված է բարեկամական խմբի հայտարարության մեջ, որը ստորագրել են Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի համանախագահ Ջոնաթան Օ՝Դին և նախագահի տեղակալ Ուոլթ Սեկորդը։

Նմանատիպ նյութեր