1715 դիտում
12:20 19-07-2020
ԵՄ երկրների ղեկավարների 2-օրյա գագաթնաժողովը 1 օրով երկարաձգվեց
Ուրբաթ օրը Բրյուսելում մեկնարկած Եվրամիության անդամ երկրների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը մեկ օրով երկարաձգվեց։ Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/30735663.html]«Ազատությունը»[/url]։
Հավաքի մասնակիցները հույս ունեն կիրակիր օրը փոխզիջումների հասնել կորոնավիրուսի հետևանքով տուժած տնտեսությունները վերականգնելուն ուղղված օգնության փաթեթի շուրջ, ինչը չի հաջողվել անցած երկու օրերի ընթացքում: Տարաձայնությունների պատճառը համաճարակից ամենաշատը տուժած երկրների անվերադարձ ֆինանսական օգնության փաթեթի ծավալներն են։ Բրյուսելը նախատեսում էր 500 միլիարդ եվրո հատկացնել, որին դեմ են, սակայն, Ավստրիան և Նիդերլանդները:
Եվրամիության գործադիր մարմնի ղեկավար Շարլ Միշելը որպես փոխզիջումային տարբերակ առաջարկել է այդ գումարը կրճատել մինչև 450 միլիարդ, ինչը, սակայն, դաշինքի անդամ պետությունների ղեկավարների կողմից հավանության չի արժանացել: Նիդերլանդների ներկայացուցիչներն առաջարկում են օգնությունը տրամադրել տուժած երկրներում բարեփոխումներ անցկացնելու պայմանով, ինչին դեմ են Իտալիան և Իսպանիան:
Հիշեցնենք, որ Եվրոպական միության (ԵՄ) 27 անդամ պետությունների ղեկավարները կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ անցած ամիսներին բացառապես հեռավար կարգով անցկացրած քննարկումներից հետո հուլիսի 17-ին առաջին անգամ հավաքվել էին Բրյուսելում:
Եվրամիության լիդերները քննարկում են տնտեսությունը վերականգնելու համար 750 միլիարդ եվրոյի ֆինասական օգնության փաթեթը: Այդ գումարը հավասար է մոտ 855 միլիարդ ամերիկյան դոլարի:
Նմանատիպ նյութեր
2807 դիտում
20:00 06-12-2018
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը
1177 դիտում
17:21 26-07-2023
Աֆրիկյան երկրների ղեկավարների մեծ մասն անտեսում է Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովը
10186 դիտում
12:25 14-05-2020
Հայաստանում 30 օրով երկարաձգվեց արտակարգ դրության ժամկետը
Այս բաժնից
907 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
916 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1384 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ