211652_close_icon
views-count6316 դիտում article-date 14:20 19-07-2020

Վրաստանում 1 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք, ևս 4 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է [url=http://kvira.ge/582606?fbclid=IwAR1o9XGU5X-LIBDXVlaxrYRx5CpIQygGmLO-Fh0ohZRR0VFJ124s7pru4L8]kvira.ge[/url] կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին: Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1028 դեպք, վարակվածներից 899 մարդ առողջացել է, 15-ը` մահացել: 5627 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 228մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում: Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 14 443 476 է, մահացել է 605 202 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:

Նմանատիպ նյութեր