50608 դիտում
23:13 19-07-2020
Ո՞ր դեպքում ԵՄ-ն կբացի արտաքին սահմանները Հայաստանի համար
Ռաֆայել Թեյմուրազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դեպի Հայաստան արդեն երկրորդ թռիչքս չեղարկվեց, ինչը ստիպեց հետաքրքրվել, թե ԵՄ-ն արտաքին սահմանները բացելու համար ինչ չափանիշներով է առաջնորդվում։
- ԵՄ-ն «ապահով» է համարում այն երկրները, որտեղ 100 հազար բնակչի հաշվով վերջին երկու շաբաթում գրանցվել է մինչև 16 դեպք (ԵՄ առանձին երկրներ մի քիչ տարբեր մոտեցումներ ունեն. օրինակ՝ Լիտվան ապահով է համարում մինչև 25 դեպքը, իսկ Պորտուգալիան շարունակում է թռիչքներ ընդունել Բրազիլիայից, որտեղ համաճարակային իրավիճակն աշխարհում ամենավատերից է)։
- Հայաստանում վերջին երկու շաբաթվա տվյալներով այդ թիվը 209 է, իսկ դրան նախորդող երկու շաբաթում՝ 278: Այսինքն՝ բարելավման միտում կա, բայց վիճակը դեռևս շատ հեռու է ԵՄ տեսանկյունից կանաչ գոտի համարվելուց։ Դրա համար պետք է երկու շաբաթում ունենալ 480-ից ոչ ավել դեպք (օրական միջինը՝ 34-ից ոչ ավել), այնինչ, Հայաստանում դեռևս ամեն օր է այդքան նոր դեպք արձանագրվում։
- Երկու շաբաթը մեկ ԵՄ-ն թարմացնում է ապահով երկրների ցանկը, և եթե նկատի ունենանք Հայաստանում առկա միտումները, պետք չէ հուսալ, որ առնվազն մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր (գուցե անգամ մինչև տարեվերջ) համաճարակային առումով կհայտնվենք կանաչ երկրների գոտում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4003 դիտում
23:43 23-05-2020
Հայտնի է դարձել, թե երբ Իսպանիան կբացի սահմանները զբոսաշրջիկների համար
4805 դիտում
16:35 25-11-2016
Էրդողանը սպառնացել է, որ կբացի միգրանտների առաջ Եվրամիության հետ Թուրքիայի սահմանները
1130 դիտում
22:11 05-02-2023
Թուրքիայի առևտրի նախարարը ասել է՝ որ դեպքում կբացվեն սահմանները Հայաստանի հետ
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»