211652_close_icon
views-count38255 դիտում article-date 10:22 20-07-2020

Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում. բնակիչներն ասում են. ««Վեոլիա Ջուրը» ունքը սարքելու փոխարեն աչքը հանեց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,  ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի Զորավար Անդրանիկի փողոցի բնակիչների համար ամառվա այս տապին ամենամեծ խնդիրն է դարձել խմելու ջուր հայթայթելը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում փողոցի բնակիչներն ասում էին. ««Վեոլիա Ջրի» անգործության հետևանքով մի քանի տեղից վնասված ջրագիծը չի վերանորոգվում արդեն տևական ժամանակ։ Խմելու ջուրն անարգել հոսում է փողոցով, ինչի պատճառով էլ մենք՝ բնակիչներս, որ կանոնավոր վճարումները կատարում ենք, ջուր չենք ստանում։ Խնդիրն արդեն կես տարվա պատմություն ունի, և այս պատմության «հերոս մեղավորը» Վեոլիա Ջուրն է, որտեղից կամ մեր զանգերին չեն պատասխանում կամ, եթե գալիս են, ապա «ունքը սարքելու փոխարեն աչքն են հանում» ու թողնում, հեռանում՝ մեր բազմաթիվ հարցերին պատասխանելով, թե ուրիշ տեղ կարևոր գործ ունեն։ Էս ջրագծի քանդելու և կիսատ-պռատ վերանորոգելու արդյունքում փողոցում շատացել են մարդաբոյ փոսերը, իսկ եթե եղանակն էլ անձրևում է, փոսերը լցվում են անձրաևջրերով»։ Բնակիչները խնդրում են, որ գոնե Արմավիրի մարզպետը միջամտի, որպեսզի այս անգամ իրենց խնդրին վերջնական լուծում տրվի. «Վեոլիա Ջուրը» ցուցաբերի մարդկային վերաբերմունք և վերանորոգի ջրագծի վնասված հատվածները, որպեսզի իրենք՝ որպես բաժանորդներ, կանոնավոր ջուր ստանան։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր