58031 դիտում
13:16 20-07-2020
ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով օպերատիվ իրավիճակին տիրապետող գնդապետը նշանակվել է Սպիտակի ոստիկանապետ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամանով ոստիկանության Սպիտակի բաժնի նոր պետ է նշանակվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանը նշանակվել է նշված պաշտոնում։
Վերջինս ոստիկանության համակարգում համարվում է իր գործի գիտակ, թե գործընկերների, թե հարազատների ու քաղաքացիների կողմից գնահատվում է իր մարդկային բարձր հատկանիշներով և տիրապետում է օպերատիվ իրավիճակին։
Նա նախկինում աշխատել է մի քանի բաժիններում՝ ոստիկանապետ, և որտեղ էլ, որ աշխատել է, ունեցել է բարձր բացահայտումներ, այդ թվում՝ աղմկահարույց հանցագործությունների։