211652_close_icon
views-count2810 դիտում article-date 14:04 20-07-2020

ՀՀ ՄԻՊ-ը ստացել է 794 բողոք կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով

Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ ստացել է 794 դիմում-բողոք։ Բողոքները Մարդու իրավունքների աշխատակազմը ստացել է ինչպես գրավոր, այնպես էլ՝ բանավոր։ Բացի այդ,իրականացրել է նաև զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում: Միջոցառումների վերաբերյալ ստացված բողոքներում բարձրացված խնդիրները կարելի է բաժանել երկու խմբի՝ • տեխնիկական բնույթի խնդիրներ, • իրավական անհրաժեշտ կարգավորում պահանջող խնդիրներ։ Մարդու իրավունքների պաշտպանը, կարևորելով հակաճգնաժամային միջոցառումները, այդուհանդերձ, արձանագրում է, որ կարևոր է դրանց հասցեականությունը, որով ավելի կընդգծվի պետության պատրաստակամությունը միջոցառումների հետ կապված յուրաքանչյուր խնդիր վերացնելու հարցում: Արտակարգ դրության պայմաններում պետության իրավական բեռը մեծանում է, ինչն ավելի է պարտավորեցնում պետությանը բոլոր լուծումներն իրականացնել մարդկանց համար հնարավոր բարենպաստ պայմաններով:

Նմանատիպ նյութեր