Ինչպե՞ս են Սորոսի «գրանտակերները» աղավաղում Երևանի պատմությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սորոսի գրանտակերներն անցել են գրոհի՝ նրանք հայտարարում են, որ ժամանակին՝ անցյալ դարի 20-ական թվականներին, Ֆիրդուսի թաղամասում ադրբեջանցիներ են բնակվել:
Համա թե ժամանակ են գտել այսպիսի հայտարարության համար: Ադրբեջանցիները հաստատ շնորհակալություն կասեն գրանտակերներին, որովհետև իրենք են, չէ՞, ասում, որ Երևանը ադրբեջանական քաղաք է ու ահա քեզ վկայություն հենց հայերի բերանով՝ Ֆիրդուսի թաղամասում ապրել են ադրբեջանցիներ: Խելքներիդ ձյուն գա, սորոսցիներ:
Գոնե տեղյա՞կ եք, որ ձեր հայտարարության օրերին ադրբեջանցիները ռմբակոծում են Տավուշի այն բնակավայրերը, որտեղ երբեք ոտք չեն դրել:
Այնտեղ մեր տղերքը այդ բաշիբոզուկների ագրեսիայի դեմն են առնում, դուք այստեղ խոսում եք Երևան քաղաքում «ադրբեջանական հետքի» մասի՞ն:
Երևի շուտով տվյալներ էլ կգտնեք առ այն, որ ադրբեջանցիները Երևանում են հայտնվել դեռ Մենուայի հայր Արգիշտիի ժամանակներից, երբ դեռ հայերի հետքն էլ չկար:
Էլ ի՞նչ օյին ունեք բերելու բազմաչարչար այս քաղաքի գլխին: Գրանտները լրի՞վ թափել են ձեր ուղեղները:
Ձեր վրա ի՞նչ առաքելություն են դրել այստեղ՝ պահպանել Երևանում ադրբեջանցիների հետքե՞րը: Լա՞վ եք մտածել:
Դուք գիտե՞ք, որ [color=#EF2929]Shamshyan.com[/color]-ը ահազանգեր է ստանում Ֆիրդուսի թաղամասի բնակիչներից, որոնք սարսափած են ձեր խիստ կոսմոպոլիտ հայտնագործությունից, նրանք ուզում են հասկանալ՝ որտեղի՞ց պեղեցիք ադրբեջանիցներին, ո՞վ է այստեղ նրանց հետ չայ խմել, ի՞նչ փախստականների են նրանք հյուրընկալել Ֆիրդուսում:
Այսինքն, եթե նրանք չհյուրընկալեին, հայ փախստականները Երևանում օդու՞մ էին մնալու:
Ձեր ինչի՞ն է պետք այդ ապատեղեկատվությունը: Ձեզ լիքը փո՞ղ են խոստացել, այդ հայտարարությունը գրչի մի հարվածով լուծու՞մ է Ղարաբաղի հարցը կամ ադրբեջանցիները խոստացել են չկրակե՞լ մեր զինվորների վրա:
Լա՞վ եք մտածել այդ հայտարարությունն անելիս:
Հլը հայտարարողն էլ գրականագետ է, երևի «Անլռելի զանգակատան» հեղինակ Պարույր Սևակի մոտ է նման փաստեր գտել, գուցե ավելի հե՞տ գնայիր, գուցե Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի մե՞ջ գտնեիր վկայություններ, որ Ֆիրդուսի թաղամասում ապրել են ադրբեջանցիներ:
Մարդ էլ այդքան անազնիվ լինի իր պայքարում, եթե իհարկե կարելի է սա պայքար կոչել:
Դեռ Տավուշում սպանված զինվորների արյունը չի էլ չորացել, սրանք արդեն ադրբեջանցիների մարդասիրության առաջ են խոնարհվում՝ Երևանի սիրտը ներկայացնելով անգամ մեկդարյա պատմություն չունեցող ազերիների բնօրրան:
Հաջորդ անգամ խոսելիս մի քիչ մտածեք, լա՞վ, թե չէ ձեր գործունեությամբ ջուր եք լցնում թշնամիների ջրաղացին՝ վտանգելով մեր ժողովրդի ազգային անվտանգությունը:
[b]Թեմային առնչվող հատվածը դիտեք 28 րոպե 30 վայրկյանից։[/b]